Լոյս  տեսած է «Վէմ» համահայկական հանդէսի 2019 թուականի 3-րդ համարը: Անոր ընդարձակ յաւելուածով հրապարակուած է  24 Մայիս 2019-ին ՀՅ Դաշնակցութեան եւ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի միացեալ ջանքերով կազմակերպուած «Միացեալ Հայաստանի Անկախութեան 1919 թ. Մայիսի 28-ի Ակտը. Պատմութիւն եւ Արդիականութիւն» Գիտաժողովի Նիւթերի Մեծ Մասը:

Այս գիտաժողովի նիւթերուն հրապարակումը սկսած էր «Վէմ»-ի  2019 թուականի 2-րդ համարոՎ` Արարատ  Մ. Յակոբեանի «Միացեալ Հայաստանի Անկախութեան Ակտը. Ընդունման 10-ամեակի Առթիւ» ուսումնասիրութեան տպագրութեամբ, բայց ծաւալային հարցերու պատճառով վերջին զեկոյցը լոյս կը տեսնէ միայն տարեվերջեան համարին մէջ:

Հակառակ 24 Մայիսի 2019-ի գիտաժողովի նիւթերուն յատկացուած մեծ ծաւալին` 2019 թուականի 3-րդ համարով  պահպանուած են նաեւ «Վէմ»-ի հիմնական բաժինները:

Խմբագրականով կը ներկայացուի  Նախիջեւանի շուրջ սկիզբ առած վերջին աշխարհաքաղաքական զարգացումներուն ամփոփ գնահատականը:

Առանձին բաժիններով լոյս տեսած յօդուածներուն կարեւոր մէկ մասը նուիրուած է վերջին տասնամեակներուն ինքնուրոյն գիտաճիւղի վերածուած Ցեղասպանագիտութեան անցած ուղիին, ինչպէս նաեւ`  անոր տեսական ու մեթոտաբանական  հիմնահարցերուն: «Վէմ»ի 2019 թուականի 3-րդ համարին նման թեմատիկ ուղղուածութիւնը իւրայատուկ  յարգանքի մը տուրքն է վերջերս կեանքէն հեռացած ականաւոր ցեղասպանագէտ Վահագն Տատրեանի յիշատակին, որուն բեղմնաւոր գիտական գործունէութեան հիմնական փուլերը առանձին հրապարակման միջոցով ներկայացուած են մեր ընթերցողին:

«Վէմ»ի 2019 թուականի 3-րդ համարին մէջ տեղ գտած հիմնարար ուսումնասիրութիւններէն իր խորութեամբ ու հարցադրումներու ինքնատիպութեամբ կ՛առանձնանայ Սերկէյ Ա. Աղաջանեանի` «Յիմարութեան Ֆենոմենն ըստ Յովհ. Թումանեանի» հրապարակումը, որը` որպէս մարդաբանական հետազօտութիւն, անկասկած, նոր ու բաւականին ծանրակշիռ խօսք է թումանեանագիտութեան մէջ:

Ուշագրաւ է նաեւ գրականագէտներ Ալպերթ Ա. Մակարեանի եւ Աստղիկ Վ. Սողոյեանի կողմէ  իրականացուած` Յ. Պարոնեանի «Կուկէսի Մատանին» հեքիաթ-պատմուածքի եւ  անգլիացի մանկագիր,  «Մատանիներու Տիրակալը» ֆենթեզի եռագրութեան հեղինակ Ճոն Թոլքինի ստեղծագործութիւններու համեմատական քննութիւնը: Ինչ որ հնարաւոր  դարձուցած է Գիգեսի մատանիին մասին յունական առասպելի հերոդոտոսեան ու պղատոնեան մեկնաբանութիւններու ընդհանուր սիւժետային հիմքի բացայայտման եւ տարբեր ժամանակներու մէջ դրան անդրադարձած հայ ու անգլիացի ականաւոր գրողներ Յ. Պարոնեանի ու Ճոն Թոլքինի աշխարհընկալման տարբերութիւններու վերհանման միջոցով:

Կը  ներկայացնենք «Վէմ»ի 2019 թ. 3-րդ համարի Բովանդակութիւնը:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ                                                            3

 

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Սուրէն Ա. Մանուկեան

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ` ՈՐՊԷՍ ԳԻՏԱՃԻՒՂ

Ձեւաւորման եւ զարգացման պատմութիւնը                                                                     8

 

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Արման Ս. Եղիազարեան

ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Մաս Ա. Հայոց թագաւորութեան վերելքը

(953-966 թթ.)                                                                                                                      45

 

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ալպերթ Ա. Մակարեան

Աստղիկ Վ. Սողոյեան

ԳԻԳԵՍԻ ՄԱՏԱՆՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ

Յակոբ Պարոնեանից մինչեւ Ճոն Թոլքին                                                                           71

 

ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Մերի Վ. Յովհաննիսեան

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԻ ՉԱՓԱԾՈՅԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ                                                           85

 

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆ

Սեյրան Ա. Զաքարեան

ԵՂԵ՞Լ Է ԱՐԴԵՕՔ ՆՈՄԻՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ                                                                                            111

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Սերկէյ Ա. Աղաջանեան

ՅԻՄԱՐՈՒԹԵԱՆ ՖԵՆՈՄԵՆՆ

ԸՍՏ  ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆԻ                                                                                                       132

 

ՄՇԱԿՈՅԹ

Արթուր Ա. Յովհաննիսեան

ԽՈՐԷՆ Տէր-Յարութեանի

ՊՐՈՆԶԷ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ                                                                                              164

 

ԼՐԱՏՈՒ

Սուրէն Ա. Մանուկեան

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ

Վահագն Տատրեանի

պայծառ յիշատակին                                                                                                     180

 

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Լիլիթ Հր. Յովհաննիսեան

ՈՒՇԱԳՐԱՒ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Ցեղասպանութեան հետեւանքով

հայ ժողովրդի կորուստների եւ հատուցման

կառուցակարգերի վերաբերեալ                                                                                      195

 

ԱՐԽԻՒ

Ռուբէն Օ. Սահակեան

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԷԿԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ

Ռազմական գործողութիւնները Կովկասեան ճակատում 1914 թ. Յուլիսից մինչեւ

1916 թ. Ապ­րի­լի 26-ը

Տետր 3: 1915 թ. Յունիսի 10-ից  մինչեւ Յուլիս 10-ը                                                                  206

 

ՅԱՒԵԼՈՒԱԾ – ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՒԹԵՐ

 

«Միացեալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 1919 Թ. ՄԱՅԻՍԻ 28-ի ԱԿՏԸ. պատմութիւն եւ արդիականութիւն»,

Երեւան, 24-ը Մայիսի, 2019 թ.                                                                                         234(I)

 

Գէորգ Ս. Խուդինեան

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Անցեալից` դէպի ապագայ                                                                                               235(II)

 

Արմէն. Ց. Մարուքեան

ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌԸ` ՈՐՊԷՍ

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԱԿՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԻԶԲ       251(XVII)

 

Լիլիթ Հր. Յովհաննիսեան

ՄԻԱՑԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ` ԱՄՆ ՊԵՏԴԷՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ

(1917−1920 թթ.)                                                                                                           266(XXXII)

 

Տարօն Վ. Յակոբեան (Ստեփանակերտ)

ԼՂՀ ՁԵՒԱՒՈՐՈՒՄԸ` ՈՐՊԷՍ ՆՈՐ ՄԵԿՆԱԿԷՏ  ՄԻԱՑԵԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ                                                                                    296(LXII)

 

CONTENT                                                                                                                       311

 

СОДЕРЖАНИЕ                                                                                                               312