ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ 2019 թ. Նոյեմբերի 9-ին, Պրիւքսելում տեղի ունեցաւ Հայ Դատի աշխատանքներին նուիրուած դրամահաւաք:
Դրամահաւաքին մասնակցում էին ՆՍՕՏՏ Արամ Ա Վեհափառը, ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը: Ուղերձ էին յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը եւ ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ը:
Յիշեցնում ենք, որ վերջին դրամահաւաքը տեղի էր ունեցել 2016 թ. Փարիզում:
Աւելի քան 100 բարերարներ աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին դրամահաւաքին:
Աւարտին յայտարարուեց, որ շուրջ 2.400.000 ամերիկեան տոլար նուիրաբերուել է Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի աշխատանքների համար եւ նշուեց, որ դրամահաւաքը շարունակւում է:
Սա մէկ անգամ եւս վկայութիւնն է այն բանին, որ նոյնիսկ այս օրերին տարբեր երկրներում առկայ տնտեսական ճգնաժամերին, մեր ազգի զաւակները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայ Դատի պայքարում, քանզի այն նուիրական է:
ՀՅԴ Բիւրօն իր շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին, դրամահաւաքի կազմակերպիչներին եւ Հայ Դատի նուիրեալներին:

ՀՅԴ Բիւրօ
10 Նոյեմբեր 2019 թ.