2020 թուականի նախագահական ընտրութիւններուն ՀՅԴ-ի առաջադրած Արցախի նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեան դիմատետրի իր էջին մէջ գրառում կատարած է, կը ներկայացնենք ամբողջութեամբ.
«Ողջոյն սիրելի՛ հայրենակից,
սոցիալական այս հարթակը կարող է իմ ու քո երկխօսութեան, երկուստեք կարեւոր հարցերի ու խնդիրների վերհանման, արածն արժեւորելու եւ բացթողումների մասին բարձրաձայնելու այն տիրոյթը դառնալ, որտեղ ոչ մի առողջ տեսակէտ գրաքննութեան չի ենթարկուի, իւրաքանչիւրդ կարող էք ծանօթանալ իմ` Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածուի ծրագրերին, մտահոգութիւններին ու երկրի ապագայի տեսլականով ապրող մարդու մտորումներին:
Այս էջը տեսակէտների, մտքերի փոխանակման իւրովի կամուրջ է իմ ու ձեր միջեւ եւ ես պատրաստ եմ սեղմել իւրաքանչիւր քաղաքացու ձեռքը, եթէ նրա քայլերը ուղղուած են Արցախի զարգացմանն ու առաջընթացին:
եկէ՛ք համախմբուենք առողջ ու իրական գաղափարի շուրջ»: