Սիրելի՛ երիտասարդներ, ընկերային այս հարթակը միջոց է ձեզի հետ հաղորդակցուելու, ձեզ յուզող խնդ իրներին ու մտահոգութիւններին տեղեակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանօթանալու եւ դրանք կեանքի կոչելու համար: Այսօր, առաւել քան երբեւէ, կարեւորւում է ձեր մասնակցութիւնը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագաւառներում: Դուք էք այն շարժիչ ուժը, որը պէտք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիւ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորմանը եւ ժողովրդավարական արժէքների ամրապնդմանը: Դաշնակցութիւնը եղել ու կը մնայ երիտասարդութեան կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակութիւնները պէտք է հիմք դառնան մեր պետութեան արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկայ խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծութիւններից` բոլորիս պէտք է առաջնորդի մեր հայրենիքի շահը: ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը աւարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրոյն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդութեան խնդիրները: Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդէս գալու ձեր մտահոգութիւններով ու առաջարկներով` օգտագործելով այս սոցիալական հարթակը: Վերոնշեալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկայ խնդիրները: