Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան Վերածնունդի օրուան առիթով:
Ուղերձի բովանդակութիւնը հետեւեալն է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիւ շնորհաւորում եմ բոլորիս:
Օրուայ անուանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 20 Փետրուարի 1988թ. ին: Այդ օրը վերածնոււում էր ոչ միայն Արցախը, այլեւ` հայկական երազանքը, անկախ պետականութեան գաղափարը: Այդ օրն ամրապնդուեց մեր միասնութիւնը, եւ հնչեց հզօր մի ազդակ, որ եկել է արդարութեան վերականգնման, ազատութեան յաղթանակի ժամանակը:
Արցախեան շարժումը, որը կայծակնային արագութեամբ տարածուեց Հայաստանում եւ արձագանքեց ողջ հայութեան մէջ` ուր էլ նրանք լինէին, Արցախի անկախութեան եւ բուն իսկ Հայաստանի անկախութեան նախերգանքն էր: Շուտով այն դարձաւ փարոս, դէպի ուր ուղղուեցին Խորհրդային Միութեան ազատութիւն ու ժողովրդավարութիւն տենչող ժողովրդական լայն զանգուածների հայեացքները:
Աւելի քան մէկ ամիս յետոյ տեղի ունենալիք Արցախի Հանրապետութեան նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրութիւնների հիմքում հէնց արցախեան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կեդրոնական հրապարակում ազդարարուած որոշումը` ազատ եւ անկախ ապրելու որոշումը: Այն երէկ շրջադարձային էր, այսօր` այլեւս անշրջելի, իսկ վաղը` մշտական, յաւերժ»:
yerkir.am