Հայաստանի արտահանման եւ ներմուծման ծաւալները 2017 Յունուար-Յունիս ամիսներուն աւելցած են 2016-ի նոյն ժամանակահատուածին համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած տուեալները ցոյց կու տան, որ 2017 Յունուար-Յունիս ամիսներուն արտահանման աճը կազմած է 121.0 տոկոս, իսկ ներմուծման` 125.8 տոկոս:

Արտահանման ամենամեծ ծաւալը ունեցած են հանքահումքային արտադրանքը` 218.284.7 ԱՄՆ տոլար, պատրաստ սնունդի արտադրանքը` 240.673.0 ԱՄՆ տոլար, այնուհետեւ` թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարերը, թանկարժէք մետաղները եւ անոնցմով պատրաստուած իրերը` 145.953.4 տոլար: Հայաստանէն արտահանման ամենափոքր ծաւալը ունեցած են կենդանական եւ բուսական ծագում ունեցող իւղերը եւ ճարպերը` 42.6 հազար տոլար:

Դէպի Հայաստան ներմուծման ամենամեծ ծաւալը Յունուար-Յունիս ամիսներուն ունեցած է հանքահումքային արտադրանքը` 306.599.4 ԱՄՆ տոլար, ինքնաշարժները, այնուհետեւ սարքերն ու մեքենաները` 253.382.1 ԱՄՆ տոլար, պատրաստ սնունդի արտադրանքը` 175.004.4 ԱՄՆ տոլար: Ներմուծման ամենափոքր ծաւալը ունեցած են արուեստի ստեղծագործութիւնները`  228.1 հազ. ԱՄՆ տոլար:

Արտահանման ծաւալը 2017 Յունուար-Յունիս ամիսներուն կազմած է 993.882.6 ԱՄՆ տոլար` նախորդ տարուան  821.613.6-ի համեմատ: Ներմուծման ծաւալը կազմած է 1.821.165.6 ԱՄՆ տոլար`  նախորդ տարուան 1.448.017.5 տոլարի համեմատ:

Share.

Leave A Reply