ՄԱՐԶԱԿԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐ Ա./2018

0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարիանօ Տիաս Վերադարձաւ Ռիալ Մատրիտ

Ուրբաթ օր Սպանիոյ մայրաքաղաքի թագաւորական ակումբը՝ Ռիալ Մատրիտը իր համակիրներուն ներկայացուց, խումբ վերադարձած մարզիկը՝ Մարիանօ Տիասը: Ֆութպոլիստը, որ արքայական ակումբի մարզական ակադեմիայէն է, 2017-ին տեղափոխուած էր ֆրանսական Լիոն, որուն հետ ներկայացած էր բարձրորակ խաղարկութեամբ եւ նշանակած 18 կօլ:

Ան մայրաքաղաքի խումբին հետ ստորագրեց հինգ տարուան պայմանագրութիւն: Յայտնենք, թէ Մարիանօ պիտի հագուի  7 թուակիր տարազը, որ տարիներէ ի վեր տրամադրուած էր փորթուկալցի Քրիստիանօ Ռոնալտոյին:

Լուքա Մոտրիչ  Դարձաւ Եւրոպայի Լաւագոյն Խաղացող

Մոնաքոյի մէջ Ուրբաթ երեկոյեան տեղի ունեցաւ ֆութպոլի եւրոպական ախոյեաններու լիկայի խմբային փուլի վիճակաձգութիւնը: Նոյն հանդիսութեան տեղի ունեցաւ եւրոպայի լաւագոյն խաղացողներու ընտրութիւնը: Նախորդ մրցաշրջանի Եւրոպայի լաւագոյն ֆութպոլիստ ճանչցուեցաւ սպանական Ռիալ Մատրիտի խրուաթիացի խաղցող Լուքա Մոտրիչ: Ան մրցակից ունեցաւ Իւվէնթուսի ներկայ փորթուկալցի խաղացող Քրիստիանօ Ռոնալտօն եւ Լիվըրփուլի եգիպտացի մարզիկ Սալահ Ռամատանը: Լաւագոյններու ցանկին մէջ իշխեցին Ռիալի խաղցողները. Լաւագոյն բերդապահի կոչումին արժանացաւ Քէյլըր Նաւասը, իսկ լաւագոյն պաշտպանողական խաղցողը հռչակուեցաւ Սերժիօ Ռամօսը. Մոտրիչ լաւագոյն խաղցողի կոչումի կողքին արժանացաւ լաւագոյն կիսապաշտպան խաղցողի պարգեւին: Ռիալի անցեալի խաղցող Քրիստիանօ Ռոնալտօն տիրացաւ լաւագոյն յարձակողականի կոչումին: Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ յառաջիկայ տարեշրջանի Եւրոպայի լիկայի վիճակաձգութիւնը, որուն պիտի մասնակցին 32 խումբեր՝ բաժնուած 8 խմբակներու, իւրաքանչիւրը պիտի ընդգրկէ ` 4-ական խմբակ: Ա. Խմբակ.- Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա), Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա), Մոնաքօ (Ֆրանսա), Պրուժ (Պելճիքա):

Բ. Խմբակ.- Պարսելոնա (Սպանիա), Թոթենհամ (Անգլիա), Փ.Ս.Վայնտհովըն (Հոլանտա), Ինթըր Միլան (Իտալիա):

Գ. Խմբակ.- Փարիզ Սեն Ժերման (Ֆրանսա), Նափոլի (Իտալիա), Լիվըրփուլ (Անգլիա), Ռետ Սթար Պելկրատ (Սերպիա):

Դ. Խմբակ.- Լոքոմոթիւ Մոսկուա (Ռուսիա), Փորթօ (Փորթուկալ), Շալքէ (Գերմանիա), Կալաթասարայ (Թուրքիա):

Ե. Խմբակ.- Պայերն Միւնիխ (Գերմանիա), Պենֆիքա (Փորթուգալ), Այաքս (Հոլանտա), ԱԷՔ (Յունաստան):

Զ. Խմբակ.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա), Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա), Լիոն (Ֆրանսա), Հոֆենհայմ (Գերմանիա):

Է. Խմբակ.- Ռէալ Մատրիտ (Սպանիա), Ա.Էս.Ռոմա (Իտալիա), Մոսկուայի բանակայիններ (Ռուսիա), Վիքթորիա Փիզըն (Չեխիա):

Ը. Խմբակ.- Իւվենթուս (Իտալիա), Մանչեսթըր Իւնայթըտ (Անգլիա), Վալենսիա (Սպանիա), Եանկ Պոյզ (Զուիցերիա):

 Մպափէ Եւ Նէյմար  Հանդիպեցան Լեպրոն Ճէյմսին

Ֆրանսական Փարիզ Սան Ժերմանի յարձակողներ Նէյմարն եւ Կիլիա Մպափէ հանդիպեցան ամերիկեան Լոս Անճելըս-Լէյքըրզի արհեստավարժ պասքէթպոլիստ Լեպորն Ճէյմսին: Մպափէ եւ Ճէյմս փոխանակեցին իրենց մարզաշապիկները, իսկ Նէյմարը Փարիզ Սան Ժերմանի շապիկ մը նուիրեց ամերիկացի խաղցողին: Աւելցնենք, որ  ճէյմս այս ամառ լքեց Քլիվլենտի խումբը եւ չորս տարուան պայմանագրութեամբ միացաւ Լոս Անճելըս Լէյքըրզին:

Ռաֆֆի Սիւլահեան

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.