ԼԻԼԻԱՆ ՄՈՐԻ ՓԱՍՔԷՆ ՎԵՐԸՆՏՐՈՒԱԾ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ

0


Լիլիան Մորի Փասքէն վերընտրուած է Եւրոպական Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ:

ԵԽԽՎ-ի պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ ընտրութիւնը տեղի ունեցած է ԵԽԽՎ ձմեռնային նստաշրջանի առաջին նիստի ընթացքին. արդիւնքները յայտարարած է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոճէր Կէյլ:

Փասքէն ԵԽԽՎ նախագահ ընտրուած էր 25 Յունիս 2018-ին: 

Յայտնենք նաեւ, որ ԵԽԽՎ փոխնախագահներ ընտրուած են Պորիանա Ապերկ (Շուետ), Վերներ Ամոն (Աւստրիա), Վլատզիմիերզ Պերնացկի (Լեհաստան), Ռոզա Պիորք Պրինիոլֆստոթիր (Իսլանտա), Հենտրիք Տաեմս (Պելճիքա­), Սիւզան Էպերլ-Սթրապ (Լիխթենշթըյն), Ռոճէր Կէյլ (Միացեալ Թագաւորութիւն), Ճեմա Կրոզտանովա (Պուլկարիա), Աքիֆ Չաղաթայ  Քըլըչ (Թուրքիա), Քարմէն Լէյթ (Սպանիա), Ինէս Լիպինա Էկնըր (Լաթվիա), Ալվիս Մանիէրօ (Իտալիա), Անտրեաս Նիք (Գերմանիա), Ժոզէֆ Օ՛Ռէյլի (Իռլանտա), Սանիա Փութիքա (Խորվաթիա), Էլիզապեթ Շնայտըր-Շնայթեր (Զուիցերիա), Սամատ Սեյիտով (Ատրպէյճան), Նիքոլ Թրիզ (Ֆրանսա):

ԵԽԽՎ փոխնախագահները ամէն տարի կ’ընտրուին հերթական նստաշրջանի մեկնարկին եւ կը պաշտօնավարեն մինչեւ յաջորդ նստաշրջանի բացումը:

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.