Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ Պէյրութում տեղի ունեցած պայթումը Լիբանանին եւ լիբանանահայութեանը պատճառել է մարդկային, բարոյական ու նիւթական հսկայական վնասներ:

Մինչ այս աղէտն էլ Լիբանանը գտնուում էր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մէջ: Աղէտն աւելի խորացրեց այն:
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայութեան կողքին եւ մեր նիւթական ու բարոյական օժանդակութեամբ օգնենք մեր քոյրերին եւ եղբայրներին` յաղթահարելու այս ճգնաժամը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում զոհուածների ընտանիքներին, զօրակցում լիբանանահայութեանը եւ կարեւորում է օժանդակութեան ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրաւուածութեամբ:
Կոչ ենք անում Ձեր նիւթական օժանդակութիւնը փոխանցել Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմից բացուած Լիբանանի հայութեան օժանդակութեան յատուկ հաշուին`
ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:
կամ մասնակցել ,համահայկական հիմադրամիէ կողմից կազմակերպուած հանգանակութեանը` հիմնդրամի կայքէջի միջոցով:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակութեան այլ ծրագրեր, որոնոց մասին լրացուցիչ կը տեղեկացնենք հանրութեանը:
ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին