Սիրելի հայրենակիցներ,

Այսօր առաւօտեան ատրպէյճանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է յարձակման: Հերթական անգամ Ատրպէյճանը սանձազերծել է պատերազմական գործողութիւններ: Մեր յաղթանակի գրաւականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականութիւն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, իր ողջ համահայկական կարողականութեամբ եւ վճռականութեամբ կագնած է Հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս Հայոց բանակի զինուորն ենք եւ պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզուած ենք. այս ճակատամարտում եւս հայ ժողովուրդը կ՛արձանագրի իր յաղթանակը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմին

27.09.2020 թ.