Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կը հաղորդէ, որ ԱՄՆ-ի Քալիֆոռնիա նահանգի Ֆաուլըր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտած է Արցախի դէմ ատրպէյճանական յարձակումը, ճանաչցած է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախութիւնը:
Կը յիշուի, որ քաղաքային խորհուրդը նաև կոչ ուղղած է ԱՄՆ նախագահին և Քոնկրէսին միանալու իրենց՝ Արցախի ազատութեան աջակցելու հարցով: