Երկիր ի՛մ Արցախ, ի՛մ սուրբ հայրենիք,
Տառապանք տեսած ու ցաւով ապրած,
Հերոսներ ծնած մեր հայ մայրերի
Օրրան յաւիտեան քաջ մարտիկների։

Արհաւիրքներից ոսոխ թշնամու,
Վէրքեր ես տեսել խոր ու անյատակ,
Վէրքեր, որոնք երբեք չեն սպիանալու
Դարեր շարունակ և հազարամեակ։

Այսօր կանգնած ես հպարտ ու խիզախ,
Կանգնած վերստին անառիկ մի բերդ,
Մեր հերոսների սուրբ արեամբ պահուած,
Մաղթում եմ ես քեզ դարերի գոյերթ։

Նրանց արիւնը հողին շաղախուել
Հորիզոններն են բոսորով ներկուել,
Քանի-քանի ոտք ականից հատուել՝
Որպէսզի ոտքդ չհատուի յանկարծ։

Հայկուհի Ստեփանեան
19 տարեկան
Արցախ