ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը խորը ցաւով գուժում է դաշնակցական ընկերներ, ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Յարութիւնեանի, նոյն վաշտի ազատամարտիկներ Գէորգ Հաճեանի և Քրիստափոր Արթինի մահը: Նրանք հերոսաբար ընկան Հոկտեմբերի 6-ին՝ Արցախում, ռազմավարական կարևորագոյն նշանակութեան բարձունքի ազատագրման համար մղուած ծանր մարտում՝ ջախջախիչ հակահարուած տալով թշնամուն:

Մեր հերոս ընկերները զոհաբերեցին իրենց կեանքը՝ փառաւոր մի նոր էջով պսակելով մերօրեայ ազատագրական պայքարը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

7 Հոկտեմբեր 2020