ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը յայտարարութիւն տարածած է իշխանութիւններու կողմէն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու մասին խորհրդարանական լսումներուն ապօրինաբար խոչընդոտելու մասին։

“Հայրենակիցնե՛ր Օրուայ քաղաքական իշխանութիւնը, հերթական անգամ խախտելով Սահմանադութիւնն ու օրէնքները, մինչեւ 24 Ապրիլը հրաժարուում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը եւ ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն թեքնիկական պատճառաբանութիւն:

Ազգային Ժողովի՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յայտարարութեան նախագծին նուիրուած խորհրդարանական լսումները նախատեսուած էր անցկացնել 21 Ապրիլին:

Լսումների նպատակն էր լայն հանրութեանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պէտք է ուղեցոյց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը քննարկելիս: Իշխանութիւնների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը եւ դրսեւորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ատրպէյճանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Մենք վճռական ենք եւ հետեւողական Հայ ժողովրդի լինելութեան հիմքում գտնուող այս հարցը հետապնդելու գործում:

Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կը կայանայ առաջիկայում, որի մասին յաւելեալ կը տեղեկացնենք:

«Հայաստան» խմբակցութիւն

20.04.2022թ.”