Ատրպէյճանը ցեղասպան եւ ահաբեկչական պետութիւն է, որտեղ պետական մակարդակով քարոզւում է հակահայկական ֆաշիզմ ու մարդասպանութիւն: Մարդասպանութեան քարոզը նաեւ խորհրդային տարիներին էր տարածուած ոչ միայն Ատրպէյճանում, այլեւ այդ քարոզը իրականացնում էին Հայաստանի տարբեր վայրերում՝ այդ թւում նաեւ Արցախում ապրող ատրպէյճանցիների շրջանում: Տարիներ շարունակ փաստագրել եւ հրապարակել եմ Ատրպէյճան արհեստածին պետութեան կողմից իրականացուող հակահայկական ֆաշիզմին առնչուող տասնեակ փաստեր՝ այդ թւում նաեւ ծնողներիս պատմածները Սումկայիթի ցեղասպանութեան վերաբերեալ: 2020 թուականի Նոյեմբերին հերթական փաստահաւաք աշխատանքների շրջանակներում Երեւանում հանդիպեցի Էլանորա Ծատրեանին, ով մի շարք դրուագներ ներկայացրեց խորհրդային տարիներին Մասիսում բնակուող ատրպէյճանցիների կողմից իրականացուած մարդասպանութեան քարոզների մասին: Ստորեւ ներկայացնում ենք մի հատուած Էլանորա Ծատրեանի պատմածից.
«1970 թուականն էր։ Ես օրորոցային էի երգում, որպէսզի որդիս քնի ու ասում էի՝ քնի՛ր որդիս, որ մեծանաս լաւ մարդ դառնաս: Այդ ժամանակ ներս մտաւ հարեւանուհիս, ով ազգութեամբ ատրպէյճանցի էր եւ ինձ հարցրեց՝ այդպիսի օրորոցայիններո՞վ էք քնեցնում երեխաներին։ Պատասխանեցի՝ այո՛, ինչին ի պատասխան Գիւլնարան ինձ ասաց՝ մենք այդպէս չենք երգում օրորոցայիններ․ ասում ենք՝ քնի՛ր, որ մեծանաս եւ հային կացնով մորթես, ու տանը մեր երեխաներին փայտէ կացիններ ենք տալիս ու տիկնիկների վրայ սովորեցնում հային սպանել»:

Սա ընդամէնը մէկ օրինակ է, թէ ի՛նչ էին անգամ հայկական բնակավայրերում ապրող ատրպէյճանցիները մարդասպանութիւն քարոզում: Հէնց այս քարոզների ներքոյ մեծացածներն էլ իրականացնում են ցեղասպանութիւններ ու ռազմական յանցագործութիւններ: Այս փաստերը ակնյայտօրէն վկայում են, որ Ատրպէյճանը երբեք չի ունեցել խաղաղութեան օրակարգ եւ չի էլ ունենալու:

Յովիկ Աւանէսով
Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտութեան կեդրոնի ղեկավար, ատրպէյճանագէտ