Յայտարարութիւն` Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահ, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ
Մենք` Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահ Ի. Հ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլայ Փաշինեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը յայտարարեցին հետեւեալը.
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի դրութեան եւ բոլոր ռազմական գործողութիւնների դադար 2020 թուականի նոյեմբերի 10-ի` Մոսկուայի ժամանակով 00:00-ից: Ատրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ` կողմեր, կանգ են առնում իրենց դիրքերում:
Աղտամի շրջանը եւ Ատրպէյճանի Հանրապետութեան Ղազախի շրջանում հայկական կողմից պահուող տարածքները վերադարձւում են ատրպէյճանական կողմին մինչեւ 2020 թ. նոյեմբերի 20-ը:
Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայուելու է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը` 1960 փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միաւոր ինքնաշարժներով եւ յատուկ մեքենաներով զինծառայողներ:
Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի տեղակայումը կատարուելու է Հայաստանի զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրամիաւորման մնալու տեւողութիւնը 5 տարի է` յաջորդ 5-ամեայ ժամանակահատուածների համար ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթէ կողմերից ոչ մէկը չի յայտարարում սոյն դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին, ժամկէտի լրանալուց 6 ամիս առաջ:
Հակամարտութեան կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողութեան արդիւնաւէտութիւնը բարձրացնելու նպատակով հրադադարի դրութիւնը վերահսկելու համար տեղակայւում է խաղաղապահ կեդրոն:
Հայաստանի Հանրապետութիւնը Քելբաջարի շրջանը կը վերադարձնի Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը ` թողնելով Լաչինի միջանցքը (5 քմ լայնութեամբ), ինչը կ՛ապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնոյն ժամանակ չի վերաբերի Շուշի քաղաքին: Կողմերի համաձայնութեամբ, յառաջիկայ երեք տարիներին որոշուելու է Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկի նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է կապը Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ, հետագայում այդ խաղաղ ճանապարհը պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զօրախմբի վերաբաշխմամբ: Ատրպէյճանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկի անվտանգութիւնը երկու ուղղութիւններով քաղաքացիների, փոխադրական միջոցների եւ ապրանքների համար:
Ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան տակ:
Իրականացւում է ռազմագերիների եւ այլ ձերբակալուածների եւ մահացածների մարմինների փոխանակում:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերն ապաշրջափակուած են: Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է փոխադրական կապեր Ատրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ` երկու ուղղութիւններով քաղաքացիների, փոխադրական միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Փոխադրական հսկողութիւնն իրականացնում են Ռուսաստանի Դաշնութեան ԱԴS Սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի համաձայնութեամբ կը տրամադրուի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Ատրպէյճանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր փոխադրական հաղորդակցութիւնների կառուցում:
2020 թուականի նոյեմբեր
ՆԱԽԱԳԱՀ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ