ՀՀ Ազգային Անվտանգութեան ծառայութիւնը յայտարարութիւն է տարածած է․ «Յարգելի հայրենակիցներ, Ստեղծուած իրավիճակում Ազգային անվտանգութեան ծառայութիւնը յորդորում է զերծ մնալ ազգային անվտանգութեանը սպառնացող գործողութիւնների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողութիւն կ՛արժանանայ իրաւապահ մարմինների համարժէք արձագանգին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրուել սադրիչ գործողութիւնների, պահպանել իրաւակարգն ու զգօնութիւն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժէք իրականացնում են իրենց գործառոյթները: Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը զգուշացնում է, որ հնարաւոր նման գործողութիւնները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտուել որպէս պետութիւնը թուլացնելու կոնկրետ նպատակ: Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնն իր լիազօրութիւնների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը, տարածքային անձեռնմխելիութիւնը ապահովելու եւ պաշտպանելու համար»։ Նշենք, որ ԱԱԾ-ի յայտարարութիւնում անդրադարձ չկա այսօր ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտապի կողմից տարածած այն յայտարարութեանը, որով պահանջում էին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։