ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակը 31 Օգոստոսին հետեւեալ յայտարարութիւնը տարածեց ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենակին աշխատանքին մասին. «Հաշուի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած հումանիտար, անվտանգային եւ բարոյահոգեբանական մարտահրաւէրները` ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ Դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունէութիւնն է սկսելու ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը: Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրումը յստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, պատերազմի հետեւանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթութիւնները: Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի հիմնադրման եւ Արցախի Հանրապետութեան օրուայ յոբելեանի առթիւ, 2 Սեպտեմբերին ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտօնական ընդունելութիւն, ուր կը ներկայացուեն Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանում ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթութիւնները եւ նորահաստատ գրասենեակի գործունէութեան հիմնական ուղղութիւնները: Պաշտօնական ընդունելութեան ընթացքում, ի թիւս այլնի նախատեսւում է դեռեւս 2019թ․ մեր կողմից հիմնադրուած Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրեայ բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրութիւն: Պաշտօնական ընդունելութեան անցկացման վայրն է ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եւրոպա» հիւրանոցի նախասրահ, սկիզբը` ժամը 12:00: ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ 31.08․2021 թ.»