Ափսոսանքով փաստում ենք. օրուայ քաղաքական իշխանութիւնը, չհետեւելով բազմաթիւ յորդորների եւ զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրութեան մէջ:

շահարկելով եւ ձեւախեղելով անմիջական ժողովրդավարութեան կարեւոր ինստիտուտ հանդիսացող հանրաքուէն, իշխանութիւնը քօղարկում է ամէն գնով մենիշխանութիւն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջեւ ծառացած սպառնալիքները չէզոքացնելու անկարողութիւնը:
Դատապարտելով ամբոխավարական մեթոտներով արհեստական օրակարգ ձեւաւորելու քաղաքական իշխանութեան վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանութեան մօտեցումը:
Ըստ այդմ.
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին` մասնակից չդառնալ իշխանութիւնների կողմից նախաձեռնած հերթական ապօրինութեանը, անտեսել 5 Ապրիլին նշանակուած հանրաքուէն` յստակ ուղերձ յղելով իշխանութիւններին, որ ժողովուրդն այլեւս յոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակութիւնը ,սեւերիէ ու ,սպիտակներիէ բաժանելու քայքայիչ քաղաքականութիւնից, արդէն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպէս էլ չնպաստեցին հանրային բարեկեցութեան աճին եւ իրական ժողովրդավարութեանը:
Դիմում ենք քաղաքական կուսակցութիւններին, քաղաքացիական հասարակութեանը, մեր հայրենակիցներին` միաւորել իրենց ջանքերը` բացառելու ,այոե-ն, կանխելու հակապետական այս ընթացքը եւ, ի վերջոյ, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցութիւնը կը ձեռնարկի անհրաժեշտ գործողութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
13.02.2020 թ.