ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան շնորհաւորական ուղերձ յղած է Արայիկ Յարութիւնեանին Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրուելուն առիթով եւ յոյս յայտնած, որ յառաջիկայ տարիները Արցախի համար կ՚ըլլան տնտեսութեան զարգացման, ժողովրդավարութեան ամրապնդման, բանակի ալ ավելի հզօրացման եւ անվտանգութեան խորացման ժամանակաշրջան։

Ուղերձը կը ներկայացնենք ստորեւ.

Արցախի Հանրապետութեան ընտրեալ նախագահ
Տիար Արայիկ Յարութիւնեանին

Ստեփանակերտ, Ա․Հ․

Մեծարգոյ Պրն. Յարութիւնեան,
Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի անունից շնորհաւորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրուելու կապակցութեամբ: Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրութիւնները ևս մէկ անգամ ապացուցեցին Արցախի մեր ժողովրդի աննկուն կամքը՝ ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իր անբեկանելի որոշման մասին: Լիայոյս ենք, որ յառաջիկայ տարիները կը լինեն Արցախի համար տնտեսութեան զարգացման, ժողովրդավարութեան ամրապնդման, բանակի է՛լ աւելի հզօրացման և անվտանգութեան խորացման տարիներ:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ՀՅ Դաշնակցութեան համար Արցախը եղել է, կայ և շարունակում է մնալ գլխաւոր առաջնահերթութիւններից մէկը, որի անվտանգութեանն ի սպաս Դաշնակցութիւնը պատրաստ է, ինչպես միշտ, ներդնել իր ողջ կարողականութիւնը:
Կրկին շնորհաւորում եմ Ձեզ՝ Ձեզ վստահուած յոյժ կարևոր պատասխանատութեան կապակցութեամբ և մաղթում քաջառողջութիւն և բեղմնաւոր աշխատանք:

Յարգանքով՝
Յակոբ Տէր Խաչատուրեան
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ