Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան 1 Մայիսին շնորհաւորական ուղերձ յղած է Աշխատաւորներու համերաշխութեան միջազգային օրուան առիթով:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ 1 Մայիսի` աշխատաւորների համերաշխութեան միջազգային օրուայ առթիւ:
Աշխատաւորների իրաւունքների եւ շահերի պաշտպանութիւնը միշտ եղել է մեր պետութեան յատուկ ուշադրութեան կենտրոնում: իսկ ներկայ պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թւում նաեւ մեր երկրում, նոր կ’որոնաւիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացւում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն աւելի է կարեւորւում: մեր բոլոր գործողութիւնները միտուած են նրան, որպէսզի ստեղծուած իրավիճակում հնարաւորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջութիւնը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:
Պետութեան գլխաւոր նպատակներից եղել եւ մնում է այն, որ ամէն մէկը հնարաւորութիւն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրայ, ստեղծել նիւթական, մշակութային եւ հոգեւոր արժէքներ` դրանով իսկ նպաստելով ինչպէս իր եւ իր ընտանիքի բարեկեցութեան ու բարօրութեան ապահովմանը, այնպէս էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զօրացմանը:
Թանկագի՛ն բարեկամներ,
մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»: