Սիրելի հետեւորդներ, լրատուամիջոցների յարգելի գործընկերներ,
Յայտնում ենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը չի հանդիսանում ԲՈՒՀ-եր չընդունուած դիմորդների բողոքի ցոյցերի կազմակերպիչ: Մենք պարզապէս սատարում ենք իրենց կրթական իրաւունքի համար պայքարող դիմորդներին եւ նրանց հարազատներին:
Բողոքի ցոյցերը եւ բոլոր քայլերը որոշում եւ իրականացւում են դիմորդների կողմից:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեանը որպէս կազմակերպիչ ներկայացնելը կարող է թիւրըմբռնում առաջացնել խնդրի առարկայի շուրջ` ուստի կոչ ենք անում բոլորին զերծ մնալ ցանկացած նման ձեւակերպումից:
ՀՅԴ ՀԵՄ-ը աջակցել եւ շարունակելու է աջակցել Դաշնակցութեան գաղափարախօսութիւնից բխող, ազնիւ եւ արդար նպատակադրումներով իրականացուող բողոքի ակցիաներին»:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն