ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը 29 Սեպտեմբերին , նամակներ պիտի յանձնէ ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակին, Հայաստանի մէջ Ֆրանսայի, Ռուսիոյ եւ ԱՄՆ դեսպանատուներուն: Պահանջելով յստակ գնահատական տալ ակրեսոր Ատրպէյճանի գործողութիւններուն եւ Թուրքիոյ ներգրաւածութեան:

ՀԵՄ-ի յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ.

«Վաղը` ժամը 14:00-ին հաւաքոււում ենք Արամ Մանուկեանի արձանի դիմաց, որտեղից երթով շարժուելու ենք ՄԱԿ-ի գրասենեակ:

ՄԱԿ-ից պահանջելու ենք յստակ գնահատական տալ ակրեսոր Ատրպէյճանի գործողութիւններին եւ Թուրքիայի ներգրաւածութեանը:

Նոյնաբովանդակ նամակներ ենք ուղարկելու նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի (ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահ երկրներ) դեսպանատներ:

Կոչ ենք անում բոլորին մասնակցել եւ միջազգային հանրութիւնից պահանջել յստակ գնահատական տալ հայ ժողովրդի նկատմամբ Ատրպէյճանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիային»: