ՀՅԴ ՀԳՄ-ը 31 Մարտին ցաւակցագիր  յղած է Արկատի Տէր-թադէոոսեանի մահուան առիթով.

«ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինուած ուժերի գեներալ-մայոր Արկատի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին` ղեկավար զօրահրամանատարի մահուան կապակցութեամբ:

Մեծ է նուիրեալ հրամանատարի աւանդը Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման ռազմագործողութիւնների նախապատրաստման աշխատանքների եւ բուն գործողութիւնների կազմակերպման գործում: Դրանց թւում առանձնայատուկ տեղ է գրաւում Շուշիի ազատագրման օպերացիան` հայոց ռազմարուեստի թագն ու պսակը:

Խորապէս ցաւում ենք, որ մեծանուն զօրահրամանատարը կեանքին հրաժեշտ տուեց` սիրելի բերդաքաղաքը եւ Արցախի մեծագոյն հատուածը դաւադրաբար թշնամուն յանձնուած տեսնելով:

Խոնարհու’մ Արցախի, հայոց անառիկ Շուշիի համար կեանք նուիրած բոլոր հայորդիների յիշատակին:

Քոմանտոսի անցած հերոսական ճամբան պիտի ուղենիշ դառնայ հայ նորօրեայ սերնդի համար:

Հրամանատարի գործը պիտի’ շարունակուի: Փա’ռք հերոսներին»: