ՀՅԴ Բիւրօն վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։

ՀՀ իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծուած համատարած վախի և հալածանքի մթնլորոտը և հաստատել քաղաքական առողջ յարաբերութիւնների մշակոյթ։

ՀՅԴ ԲԻՒՐՕ
13 Նոյեմբեր, 2019 թ.
Պրուքսէլ, Պելճիքա