«Արմէնփրէս».- ՀՀ Արտաքին Գործոց նախարար Զոհրապ Մնացականեան` բացման խօսքով հանդէս գալով Անկախ Պետութիւններու Համագործակցութեան (յետայսու՝ ԱՊՀ) նախարարական համաժողովի նիստին, որ տեսակապի միջոցով տեղի ունեցած է:

Նախարարութիւնը Ղարաբաղեան  հակամարտութեան հանգուցալուծումը փոխզիջման սկզբունքի վրայ հիմնուած է: Այս մէկը կը նշանակէ նաեւ կողմերէն մէկուն առաւելապաշտական դիրքերու մերժումը եւ  պարտաւորութիւններու համադրումը, որոնք ստանձնած են բալանսաւորուած, ամուր փոխզիջման համար::

«Զոհրապ Մնացականեան իր խօսքին մէջ յայտնած է. «Յարգելի գործընկերներ,

Նախ եւ առաջ, անկեղծօրէն ողջունում եմ բոլորիդ եւ եւս մէկ անգամ ցանկանում շնորհաւորել մարդկութեան պատմութեան ամենաարիւնալի պատերազմում` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր յաղթանակի 75-ամեակի կապակցութեամբ:

Մայիսի 9-ը սուրբ ամսաթիւ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագոյն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում:

Ֆաշիզմի դէմ պայքարում իր ծանրակշիռ աւանդն է ունեցել հակահիթլերեան միութիւնը:

Զոհուածների, նացիստական տիրապետութեան հաստատման սպառնալիքի յանգեցրած իրական պատճառների մասին յիշողութիւնն այսօր էլ մեզ պարտաւորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի եւ ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականութեան եւ այլատեացութեան գաղափարախօսութեան տարածմանը:

Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ մեզ բոլորիս այս մեծ տօնի կապակցութեամբ:

Յարգելի՛ Ապտուլազիզ Հաֆիզի,

Անկեղծ շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ այս նիստն անցկացնելու նախաձեռնութեան համար, որն, ըստ էութեան, ԱՊՀ կանոնադրական մարմնի` կառոյցում նպատակաուղղուածութեամբ եւ յագեցուածութեամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահութեան շրջանակներում նախատեսուած առաջին միջոցառումն է:

Համավարակն, իրապէս, առաջ է բերում փոփոխութիւններ ինչպէս գլոբալ, այնպէս էլ  ազգային մակարդակներում, ներառեալ` եւ՛ ԱՊՀ, եւ՛ նրա մարմինների գործունէութեան  համատեքստում:

Այսօրուայ դրութեամբ Հայաստանում ունենք նոր տիպի կ’որոնաւիրուսային հիւանդութեան  ընդհանուր 3538 դէպք, որոնցից 1430-ն` առողջացած, եւ ցաւօք, 47-ը` մահուան ելքով:

Մարտի 16-ից Հայաստանում յայտարարուած է արտակարգ դրութիւն, որը Մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թոյլատրուած են տնտեսական գործունէութեան գրեթէ բոլոր տեսակները` պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ:

Հայաստանում հասարակութիւնն աստիճանաբար յարմարւում է համավարակի պայմաններում ապրելուն, եւ մեր կառավարութիւնն արդէն իսկ գործարկել է համավարակի բացասական հետեւանքների նուազեցմանն ուղղուած 17 աջակցութեան ծրագրեր` շուրջ կէս միլիարտ ԱՄՆ տոլարին հասնող ընդհանուր գումարով:

Վերադառնալով այսօրուայ նիստի թեմային:

Համաձայնեցուած հարցերի շուրջ առարկութիւններ չունենք եւ մենք պատրաստ ենք աջակցել դրանց: Միաժամանակ, կը ցանկանայի առանձին մի քանի խօսք ասել: Առաջարկուած հարցերի ցանկը, տեսականօրէն, կարելի է բաժանել երկու խմբի:

Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը  կ’որոնաւիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նուազ չափով: Դրանց թիւն է դասւում, մեր կարծիքով,  ,մշակութային մայրաքաղաքըէ շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրաւունքը 2022թ․ կը փոխանցուի ղրղզական Կարակոլ քաղաքին: Այդ շարքին են դասւում նաեւ այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետութիւնների ձեւաչափով կը կարգաւօրէն պաշտպանական գերատեսչութիւնների փոխգործակցութիւնը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար ականազերծումը, համատեղ (միացեալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետութիւնների` արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգաւորման (վերացման) համար ուղարկուող սահմանապահ եւ այլ գերատեսչութիւնների խմբաւորման կազմում ներառման համար այդ թւում հայաստանեան կողմից առաջարկուող ստորաբաժանումների կազմաւորումների ցանկի արդիականացումը:

Դրանք միջպետական փոխգործակցութեան կարեւոր ուղղութիւն եւ կարեւոր փաստաթղթեր են:

Ի դէպ, գրեթէ երկու տասնամեակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տուեալ ուղղութիւնների վերաբերեալ ընդունուած փաստաթղթերի ծաւալի վերլուծութիւնից երեւում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպութեան, այլեւ` հինգ կամ վեց պետութիւններ միաւորող առաւել խորացուած ձեւաչափերում գործնականում հաստատել են տուեալ ոլորտներում առաւել սերտօրէն համագործակցելու իրենց պատրաստակամութիւնը:

Աւելին, վերոնշեալ ինտէգրացիոն միաւորումների շրջանակներում աշխատանքը առաւել հեռու է գնացել, եւ գուցէ իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կետրոնացման անհրաժեշտութիւնը:

Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնյայտօրէն ստիպուած կը լինենք հաշուի առնել համավարակի գործօնը:

Դրանք են միջազգային երիտասարդական համագործակցութեան, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, զբօսաշրջութեան, ցանցային համալսարանի եւ մշակոյթի ոլորտում համագործակցութեան հիմնական միջոցառումներին առնչուող համագործակցային ռազմավարութիւնները:

Սկզբունքօրէն, այս փաստաթղթերը մշակուել են նախկինում ընդունուած նմանատիպ որոշումների շարունակականութեան ապահովմանը համահունչ եւ հաշուի չեն առնում այն հանգամանքը, որ մօտ ժամանակներս ստիպուած կը լինենք աւելի ինտենսիւօրէն գործարկել փոխգործակցութեան հեռահար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործօնը կ’արտացոլուի եւ հաշուի կ’առնուի ԱՊՀ ճիւղային համագործակցութեան համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկէտ ծրագրերի մշակման ընթացքում:

Այս բարդ շրջանում պետութիւնների համաձայնեցուած գործողութիւնները, այդ թւում` ուղղուած պսակաձեւ ժահրի համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առաւել քան անհրաժեշտ են: Կազմակերպութեան ձեւաչափում, յենուելով տարիների ընթացքում լրամշակուած իրաւական հիմքին, անհրաժեշտ կը լինի շեշտադրումն անել ոչ թէ պարզապէս տնտեսութեան, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրայ, եւ հաշուի առնելով նոր իրողութիւններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցութիւնը, փոխգործակցութիւնը երիտասարդական քաղաքականութեան, զբօսաշրջութեան, գիտութեան եւ այլ ոլորտներում:

Եւ վերջում, յարգելի Աբտուլազիզ Հաֆիզի, ես ստիպուած եմ արձագանքել իմ գործընկերոջ` յարգարժան պարոն Մամետեարովի կողմից բարձրացուած հարցին` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ, որը քննարկւում է ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահութեան ձեւաչափում:

Ես մտադիր չեմ երկար խօսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիւօրէն աշխատել այդ ձեւաչափում: Խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրուած ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը եւ մտադիր ենք հետագայում եւս շարունակել այն: Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքները մերժւում են, եւ այսօր հնչեցուած շեշտադրումները խստագոյնս անընդունելի են:

Այդ հակամարտութեան հանգուցալուծումը հիմնուած է փոխզիջման սկզբունքի վրայ: Դա նշանակում է նաեւ կողմերից որեւէ մէկի առաւելապաշտական դիրքերի մերժում եւ այն պարտաւորութիւնների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսաւորուած, ամուր փոխզիջման համար:

Հէնց այդ մօտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման հասնելու մտադրութեամբ աշխատանքը խաղաղ կարգաւորման շրջանակներում:

Եւս մէկ անգամ շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ` Ապտուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնութեան եւ այսօրուայ մեր նիստն անցկացնելու հնարաւորութեան համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել Սերկէյ Լեպետեւին շատ արդիւնաւէտ աշխատանքի եւ այս ողջ ժամանակահատուածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապէս բարձր եմ գնահատում դա»: