Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան 14  Սեպտեմբերին ցաւակցական հեռագիր  յղած է հասարակական-քաղաքական գործիչ Վարանդ Փափազեանի մահուան առիթով:

Հեռագիրին մէջ ըսուած է.

»Մեծ վշտով ընդունեցի ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի նախկին անդամ, «Ազդակ» պարբերականի նախկին տնօրէն Վարանդ Փափազեանի մահուան բօթը:

Մեր ժողովուրդը գիտի եւ բարձր է գնահատում Վարանդ Փափազեանի հայրենանուէր ջանքերն ու ազգանպաստ գործունէութիւնը: Արցախեան պատերազմի տարիներին նա կանգնեց արցախցիների կողքին եւ իր անուրանալի աւանդն ունեցաւ ինչպէս մեր ազգային-ազատագրական պայքարում, այնպէս էլ պետականաշինութեան գործում:

Արցախին մատուցած ծառայութիւնների համար Վարանդ Փափազեանն արժանացել է պետական բարձր պարգեւի` Արցախի Հանրապետութեան «Վաչագան Բարեպաշտ» մետալի:

Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցաւակցութիւն ու զօրակցութիւն եմ յայտնում հանգուցեալի հարազատներին ու մերձաւորներին, նրա կուսակից ընկերներին: Մաղթում եմ բոլորիդ տոկունութիւն ու ոգու կորով:

Կուսակցական վաստակաշատ գործչի, մտաւորականի ու մեծ հայրենասէրի յիշատակը միշտ վառ կը մնայ սերունդների յիշողութեան մէջ»: