ՀՅԴ Բիւրօն այսու իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենէիին, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Իպրահիմ Ռայիսիին եւ Իրանի պայքարունակ ժողովուրդին` Քերման քաղաքում ահաբեկչութեան հետեւանքով զոհուած 84 իրանցիների մահուան կապակցութեամբ:

Հայ ժողովուրդը լինելով ահաբեկչութեան զոհ` խորապէս գիտակցում է ահաբեկչութիւն երեւոյթի քստմնելի էութիւնը:

Խստօրէն դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնութիւն եւ ահաբեկչութիւն` լինեն դրանք անհատական թէ պետական մակարդակի վրայ:

Հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամութիւնը հազարամեակների անցեալ ունի եւ վստահեցնում ենք` ձեր վիշտը` նաեւ մեր վիշտն է:

Վիրաւորներին ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում, իսկ նահատակների ընտանիքներին` համբերութիւն:

ՀՅԴ ԲԻՒՐՕ

5 Յունուար 2024