Ինչո՞ւ ընտրել Հայաստանը
Հայաստանը վերջին մի քանի տարիներին դարձել է բժշկական զբօսաշրջութեան հանրաճանաչ վայր։ Տարեկան աւելի քան 13. 000 հիւանդ ընտրում է Հայաստանը տարբեր վիրահատութիւններ անելու համար՝ շնորհիւ իր բժշկական ծառայութիւնների մատչելիութեան, բարձր որակաւորում ունեցող բժիշկների և ակնառու բժշկական հաստատութիւնների: Բժշկական ճանապարհորդական ապահով ուղղութիւն դառնալու Հայաստանի հետզհետէ աճող համբաւը մղիչ ուժ հանդիսացաւ ՄեդՎէյ -ի ստեղծման, որի նպատակը եղաւ իր դիմորդների բժշկական շրջագայութիւնը դարձնել եզակի և յիշարժան:

 

Մեր մասին
Մենք տարբեր երկրներից Հայաստան հաստատուած հայրենադարձներ ենք, և ցանկանում ենք օգտագործել ընձեռուած հնարաւորութիւնները՝ ստեղծելով նոր արժէքներ։ Հայաստանի առողջապահութեան ոլորտի մասնագէտները բարձր պատրաստուածութիւն ունեն և աշխատում են համաշխարհային ճանաչուած բժշկական չափանիշների ներքոյ:
Այդ ուղղութեամբ մենք միաւորել և համագործակցում ենք բարձր որակաւորում ունեցող բժիշկների, բժշկական ինժեներների և առողջապահական ոլորտում աշխատող բազմազան խումբի, ու նաև համագործակցում ենք տարբեր երկրների հետ աշխատելու հարուստ փորձ ունեցող հիւրանոցների, զբօսաշրջութեան մասնագէտների և հիմնել «ՄետՎէյ» բժշկական զբօսաշրջութեան ընկերութիւնը, և պատրաստ ենք լաւագոյնս բաւարարել իւրաքանչիւր ճանապարհորդի պահանջները` բժշկական ճանապարհորդութեան ընթացքին:

Ի՞նչու Ընտրել “ՄետՎէյ”-ը․
www.medway.am

ՄետՎէյ -ի հետ ձեր բժշկական ճանապարհորդութիւնը դէպի Հայաստան սկսւում է նախքան ժամանելը և շարունակվում շարունակական հսկողութեամբ և աջակցութեամբ՝ մեկնելուց յետոյ:
Ձեր պահանջարկի համեմատ ճշգրիտ մասնագէտ-բժիշկ գտնելը գործընթացի ամենակարևոր մասն է կազմում: Մեզ հասանելի են Հայաստանի բոլոր լաւագոյն բժիշկներն ու քլինիքաները:

Մենք հավատարիմ և պատասխանատու ենք իւրաքանչիւր բուժառուի հանդէպ այլ ոչ թէ որևէ քլինիքայի, եւ քանի որ մենք ազատ ենք առաջարկելու լաւագոյն բժշկին ձեր համար, դուք կը ստանաք լաւագոյն արդիւնքները, իսկ ձեր բժշկական ընթացակարգերի գինը մեր միջոցով կլինի աւելի մատչելի։
Մենք կը խորհրդակցենք ձեր հետ, կապ կը հաստատենք յարմար բժշկական հաստատութիւնների հետ և կը ստեղծենք ձեզ համար համապատասխան բուժման գործընթաց և ճանապարհորդութեան ծրագիր և դուք հնարաւորութիւն կունենաք ընտրել այն, ինչը լաւագոյնն է ձեզ համար:
ՄետՎէյ -ով ուղորդուելով դուք կը ստանաք բժշկի հետ արագ առցանց խորհրդակցութեան կազմակերպում, առաւել կազմակերպուած բուժման և ճանապարհորդութեան ծրագիր և լրացուցիչ խնամք նոյն գնով, ինչ եթէ ուղակիօրէն դիմէիք բժշկին:

Մեր Ծառայութիւնները

Բուժումներ

MedWay- ի փրոֆեսիոնալ եւ պատասխանատու անձնակազմը իր
դիմորդներին կ’ապահովի լաւագոյն պայմանները՝ օգտուելու համար բժշկական հետեւեալ ծառայութիւններից.
• Փլաստիկ եւ դիմածնոտային վիրաբուժութիւն
• Ատամնաբուժութիւն
• Ակնաբուժութիւն
• Ուրոլոկիա, Անդրոլոկիա
• Ստամոքսաղիքային համակարգի բուժում
• Նիհարացում՛ ստամոքսի շրջանցման (Gastric bypass) և այլ մեթոտներով
• IVF (արհեստական պայմաններում բեղմնաւորում)
• Ողնաշարաբանութիւն
• Կախուածութիւնների բուժում եւ հոգեբուժութիւն
• Ֆիզիոթերապիա
• Տարեկան բժշկական զննում
• Էսթետիկ կոսմետոլոկիա
• Մազերի փոխպատուաստում
• Բժշկական այլ միջամտութիւններ՝ ըստ պահանջի

Լրացուցիչ ծառայություններ․
MedWay- ի անձնակազմը լինելով իւրաքանչիւր դիմորդի «Բծախնդիր
բլանաւորում, օպտիմալ խնամք» տրամադրելու իր կարգախօսին հավատարիմ՝ կ’ապահովի նաև լրացուցիչ այլ ծառայութիւններ, ինչպիսիք են՝
• Հիւրընկալում (հիւրանոց կամ բնակարան)
• Տրանսփորթային ծառայութիւններ
• Ուղեկցողի եւ խնամակալի ծառայութիւններ
• Բժշկական փաստաթղթերի թարգմանչական ծառայութիւններ
• Ճանապարհորդական ապահովագրութիւն

• Էքսկուրսիաներ դէպի տեսարժան վայրեր՝ Էքսկուրսավարի ուղեկցութեամբ
• Ճաշարաններ, թանգարաններ և երաժշտական ակումբներ այցելութիւնների ամրագրում:

Բուժումը համատեղել հաճելիի հետ.
Ովքեր ցանկանում են բուժումը համատեղել հաճելիի հետ, ՄետՎէյ-ը առաջարկում է տարբեր ճաշակներին բաւարարող բազմաթիւ հետաքրքիր ծրագրեր և շրջագայություններ։
Բուժման աւարտից յետոյ բազմաթիւ տարբերակներ է առաջարկւում ` երիտասարդացնելու մարմինն ու միտքը և լիարժէք հանգստանալու համար, ինչպիսիք են՝
Տարբեր տեսակի մերսումներ, սպա բուժում, հանքային ջրով լոգանքներ` եզակի և ժամանակակից հանգստավայրերում, ինչպէս նաև երկիրը ուսումնասիրող շրջագայություններ եւ Հայաստանի գեղեցիկ բնութիւնը վայելելու տարբեր ծրագրեր։
Կարելի է ընտրել հանգստավայրերի բազմաթիւ տարբերակներ, այդ թւում Արզնիի, Լոռու, Ծաղկաձորի հիասքանչ բնութեամբ առողջարանները՝ վերականգնող բուժումը զուգակցելով հաճելի արձակուրդի և բժշկական բուժման հետ միասին:
ՄետՎէյ -ի առաջնային նպատակն է կեդրոնանալ ձեր ընդհանուր առողջութեան վրայ և պարզապէս հանգստանալ:

Մենք բաց ենք առաջարկների եւ համագործակցութեան համար եւ սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։
Կապուել մեզ հետ՝

Website:
www.medway.am

Email:
info@medway.am

Tel./WhatsApp: +374 44 55 40 44
+374 44 55 40 45

Facebook:
MedWay.am

Instagram:
@medway.am

LinkedIn: medvay-am

Telegram:
https://t.me/medway.am